Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Ինչպես ձերբազատվել աչքերի հոգնածությունից. 1in.am

Ինչպես ձերբազատվել աչքերի հոգնածությունից. 1in.am

Nashamama.com-ը ներկայացրել է մի շարք խորհուրդներ՝ աչքերի հոգնածությունից արագորեն ձերբազատվելու համար։ Ներկայացված խորհուրդները կարելի է կատարել առանց սեղանից վեր կենալու, որպեսզի երեկոյան աչքերը չլինեն կարմրած, հոգնած, երբեմն նաև՝ գլխացավ։

  • Նստել ուղիղ։ Ձեռքերով հենվել աթոռի վրա և ուսերը բարձրացնել հնարավորինս վեր ու իջեցնել վար՝ թուլացնելով (կատարել 2-3 անգամ)։
  • Ձեռքերը դնել սեղանին, թիկունքը պահել ուղիղ, ճկվել կրծքային հատվածում՝ միմյանց մոտեցնելով թիակները, թուլանալ (կատարել 2-3 անգամ):
  • Նստելով սեղանի շուրջ՝ ձեռքերի դաստակներով ամբողջ ուժով սեղմել նրա վրա գտնվող որևէ առարկա, ապա թուլացնել ձեռքերը (կատարել 2-3 անգամ):
  • Գլխի պտույտներ. գլուխը դանդաղորեն տանել աջ ու ձախ, վերև-ներքև (կատարել 2-3 անգամ):
  • Գլուխը դանդաղորեն խոնարհել դեպի ուսերը:
  • Նայել էկրանին 2-3 վայրկյան, ապա հայացքը տեղափոխել դեպի պատուհան, նայել 3-5 վայրկյան:
  • Ընտրել հեռվում գտնվող առարկա, հայացքը կենտրոնացնել նրա վրա, որպեսզի տեսանելի դառնան նրա փոքր դետալները, երբ դա հաջողվի, հայացքը տեղափոխել դեպի քթի ծայր
  • Ամուր սեղմել աչքերը 3-5 վայրկյան, ապա բացել դրանք 3-5 վայրկյանով (կատարել 2-3 անգամ)
  • 1-2 րոպե արագ թարթել աչքերը:
  • Փակել աչքերը, մատով մեկ րոպե պտույտներ գործել նրա շուրջ:
  • Յուրաքանչյուր ձեռքի երեք մատով թեթև սեղմել աչքի վերնամասը, իսկ 1-2 վայրկյան անց դադարեցնել դա (կատարել 2-3 անգամ):
  • Կիպ ծածկել ու լայնորեն բացել աչքերը (կատարել դանդաղ, 2-3 անգամ):
  • Նայել ներքև, վերև, աջ, ձախ՝ առանց գլուխը շարժելու (կատարել 2-3 անգամ):
  • Աչքերով պտույտներ գործել՝ ձգտելով հնարավորինս շատ տեսնել կողմերը:
  • Փակելով աչքերը՝ խորը շունչ քաշել, ապա բացել աչքերը՝ խորն արտաշնչել:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. www.medicinaportal.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ